«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բոյկոտ Է հայտարարել: Ինչպես հաղորդում է «Mirror»-ը: Պոգբան արդեն ապաքինվել է վնասվածքից, սակայն չի ցանկանում խաղալ «կարմիր սատանաների» կազմում: Ֆրանսիացու բոլոր մտքերը կենտրոնացված են հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբային գրանցումը փոխելու վրա:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը պատրաստ է ձմռանը բաց թողնել Պոգբային և մտադիր է առանց ֆրանսիացու թիմ կառուցել:

2019/20 մրցաշրջանում Պոլ Պոգբան «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է ընդամենը վեց հանդիպում բոլոր մրցաշարերում: Ֆրանսիացին գոլ չի խփել ՝ աչքի ընկնելով միայն երկու արդյունավետ գոլային փոխանցումներով։

Facebook Comments