«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Հիգուայինը խոսել է իր թիմակիցներ Կրիշտիանու Ռոնալդուի և Պաուլո Դիբալայի մասին․

« Ռոնալդուն և Դիբալան երկու տարբեր ոճի խաղացողներ են։ Բոլորին էլ հաճելի է խաղալ անվանի ֆուտբոլիստների կողքին։ Ինձ հարկավոր չէ Ռոնալդուից «գողանալ» մեկնարկային կազմի իր տեղը, քանի որ բոլոր երկրպագուներն էլ հասկանում են, որ նա հաղթողի հոգեբանություն ունի։

Իմ պարտքն եմ համարում օգնել թիմին հաղթանակներ տոնել։ Բոլորիս համար էլ կարևոր է, թե ով է խաղում, և թե ով չի խաղում։ Բոլորիս համար ամենաէականը մեր թիմի ցուցադրած արդյունքն է»,- արգենտինացու խոսքերն է մեջբերել «Football Italia» պարբերականը։

Facebook Comments