«Տոտենհեմ Հոթսփուրի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների Լիգայում «Օլիմպիակոսի» դեմ գալիք խաղի մասին․

«Ես այնպիսի ուժով եմ սիրում Չեմպիոնների Լիգան, ինչպես բոլոր երկրպագուները։ Սա այն մրցաշարն է, որում հաղթելը շատերի երազանքն է։ Ես այս գավաթին տիրացել եմ երկու անգամ։ Ցանկանում եմ այս տարի այդ մրցաշարին տիրանալ արդեն երրորդ անգամ, բայց այժմ այդ մասին խոսելու ժամանակը չէ։ Այժմ կարևորագույնը մեզ համար փլեյ-օֆֆ փուլ դուրս գալն է։

Ինձ համար սա կդառնա մարզչական 148-րդ հանդիպումս այս մրցաշարում։ Երևի շատերդ գիտեք, որ իմ մարզած թիմերը երբեք դուրս չեն մնացել խմբայից փուլից։

Պետք է վստահ ասել, որ վաղվա հանդիպումը հեշտ չի կարելի համարել։ Մեր թիմը Աֆինայում կայացած խաղում ոչ ոքի ենք ավարտել, որն էլ ապացուցում է այդ ամենը։ Վստահ եմ, որ կհավաքենք այնքան միավոր, որը թույլ կտա շարունակել մեր ճանապարհը»,- ասել է Մոուրինյոն։

Facebook Comments