Հոլանդացի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենը, ով որպես վերլուծաբան աշխատում է «Fox Sports» հեռուստաալիքում, մեկ շաբաթով հեռացվել է աշխատանքից՝ եթերում նացիստական ողջույն (Զիգ Հայլ) կատարելու համար։

Հոլանդացուց կպահվի նաև մեկ շաբաթվա աշխատավարձը, որը կփոխանցվի «Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության ռազմական փաստաթղթագրության և տեղեկացվածության բարձրացման ինստիտուտ»։

Դեպքը տեղի էր ունեցել «Այաքս» – «Հերակլես» հանդիպումից առաջ, երբ «Fox Sports»-ի հաղորդավար Հանս Կրայը գերմաներենով հարցազրույց էր վերցնում «Հերակլեսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Վորմուտից։ Այդ պահին վան Բաստենը մեկնաբանելով գործընկերոջ արտասանությունը, արտաբերեց նացիստական ողջույն։ Ավելի ուշ լեգենդար ֆուտբոլիստը ներողություն խնդրեց նման կերպ կատակելու համար․ «Ես չէր ցանկանում ոչ ոքի վիրավորել։ Ներողություն եմ խնդրում» , – ասել է վան Բաստենը։

Facebook Comments