Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Կուրտ Զումման խոսել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Մոուրինյոն իմ առջև բացեց Անգլիայի Պրեմիեր լիգայի դռները։ Երբ ես եկա այստեղ, ես ընդամենը 19 տարեկան էի։ Ժոզե ինձ վստահություն հաղորդեց, երբ ստիպեց խաղալ կարևոր խաղերում։ Հենց նա է ինձ ցույց տվել, թե ինչպիսին է իսկական ֆուտբոլն Անգլիայում:
Մոուրինյոն ատում է պարտվել, և նա ինձ սովորեցրեց դա։ Նրա շնորհիվ ես կարողացա առաջադիմել եւ ամրապնդվել «Չելսիում»: Նա ինձ շատ բան սովորեցրեց։ Շնորհակալ եմ նրան դրա համար», -ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Goal.com»-ը։

Այս մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին մասնակցել է Անգլիայի առաջնության 12 հանդիպման:

Facebook Comments