Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Բորուսիա Դ․» հանդիպումը կարող է հոբելյանական դառնալ կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսիի համար։
Ինչպես նշում է իսպանական գրանդի թվիթերյան էջը՝ այս խաղը Մեսսիի համար կդառնա 700-րդը իրենց թիմի կազմում։
Նախկին 699 հանդիպումներում արգենտինացու գրանցած արդյունքները պարզապես ֆանտաստիկ են՝ 632 գոլ և 235 գոլային փոխանցում, 40 հեթ-տրիկ, 5 պոկեր և մեկ պենտա-տրիկ։
Facebook Comments