«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի հարձակվող Ջեդոն Սանչոյի նկատմամբ։

19ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Լիվերպուլը» և «Բարսելոնան», ասակյն «Յունայթեդում» հավատում են, որ իրենք առաջատարն են ֆուտբոլիստի համար պայքարում։

«ՊՍԺ»-ի հետաքրքրությունը ֆուտբոլիստը հանդեպ թուլացել է իսկ «Արսենալը» դժվար թե կարողանա մրցակցել «Յունայթեդի», քանի որ ֆուտբոլիստը տրանֆերային արժեքը գնահատվում է մոտ 100 մլն ֆունտ։

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 10 խաղերում Ջեդոն Սանչոն կարողացել է խփել 4 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում։

Facebook Comments