Այսօր կայացան Հայաստանի գավաթի 1/4-րդ փուլի հանդիպումները:

Առաջին խաղը տեղի ունեցավ Ձորաղբյուրում, որտեղ մրցեցին անցած առաջնության բարձրագույն խմբի և առաջին խմբի չեմպիոնները: «Արարատ-Արմենիան» չխնայեց «Սևանին», մրցակցի դարպասը ուղղարկեց 11գոլ: «Սևանը» պատասխանեց 2խփված գոլերով:

Գոլերը հեղինակեցին` Լուիս Օգանա(2′, 41′, 56′, 60′), Ալեքսանդր Դամչեվսկի(9′), Պետրոս Ավետիսյան(17′ 23′), Արտեմ Ավանեսյան(35′, 81′, 90+1′), Անտոն Կոբյալկո(86′), Արամ Լոռեցյան(62′), Մհեր Սահակյան(72′):

Հատկանշական է, որ սա «Արարատ-Արմենիայի» ամենաարդյունավետ հանդիպումն էր:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Չարենցավանում: Իրար հետ մրցեցին «Վանը» և «Նոան»: Այս խաղում գրանցվեց ընդհամենը 1գոլ: Հանդիպման միակ և հաղթական գոլը «Նոայի» կազմում հեղինակեց` Բենիկ Հովհաննիսյան(70′):

Ավանի ակադեմիայում իրար հետ մրցեցին «Գանձասար-Կապանը» և գործող գավաթակիր` «Ալաշկերտը»: Բավականին համառ պայաքարում «Գանձասար-Կապանը» հաղթեց «Ալաշկերտին»:

Գոլերը հեղինակեցին` Նարեկ Ասլանյան(8′, 23′), Տիագո Գալվաո(21′), Գեղամ Հարությունյան(89′):

Վերջին գավաթային հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորում: Իրար հետ մրցեցին «Լոռին» և «Ուրարտուն»: Միակ գոլը «Ուրարտուի» կազմում հեղինակեց` Եվգենի Կոբզարը(31′):

Այսպիսով «Արարատ-Արմենիան», «Գանձասար-Կապանը», «Նոան» և «Ուրարտուն» դուրս եկան Հայաստանի գավաթի խաղարկության 1/2-րդ փուլ:

Facebook Comments