«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի գործակալ Գուստավո Դիբալան, որը նաև վերջինիս եղբայրն է, նախ մեկնաբանել է արգենտինացի հարձակվողի խաղը Չեմպիոնների Լիգայում «Աթլետիկոյի» դեմ (1:0), ապա հրաժարվել է պատասխանել իր եղբոր ապագայի վերաբերյալ հարցին:
« Նա գոլ խփեց «գլադիատորի» նման: Պաուլոն երջանիկ է այդ հաջողության և հաղթանակի համար: «Աթլետիկոյի» դեմ խաղում եղբայրս ցուցադրեց հիանալի խաղ և որոշիչ դեր խաղաց այնտեղ»:
Պատասխանելով Պաուլոյի ապագային վերաբերվող հարցին, վերջինս պատախանել է. «եկեք խոսենք միայն ներկայի մասին»:
Դիբալայի ընթացիկ պայմանագիրը իտալական գրանդի հետ ավարտվում է 2022 թվականին:
Facebook Comments