«Յուվենթուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին հայտարարել է, որ իտալական ակումբը հետաքրքրված չէ «Բարսելոնայի» խորվատ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տրանսֆերով:

«մենք շատ լավ թիմ ունենք, ու այս պահին չենք փնտրում նոր ֆուտբոլիստների: Բոլոր դիրքերի համար ուժեղ խաղացողներ ունենք: Ռակիտիչը հինալաի ֆուտբոլիստ է, սակայն մենք հետարքրված չեն նրա ձեռք բերմամբ» , – ասել է Պարատիչին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռակիտիչը ցանկանում է տեղափոխվել «Յուվե» , բայց ակումբին այդ տրանսֆերի իրականացման համար հարկավոր կլիներ հրաժարվել մի քանի ֆուտբոլիստների ծառայություններից:

Բացի այդ, Պարատիչին անդրադարձել է Պատրիկ Կլույվերտի այն հայտարարությանը թե «Յուվեյի» պաշտպամ Մաթիաս դե Լիգտը ափսոսում է իտալական ակումբ տեղափոխության համար։

«Ես չեմ կարծում, որ դա այդպես է։ Կարծում եմ, որ դե Լիգտը շատ լավ է խաղում և շուտով կդառնա աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը», – ասել է Պարատիչին։

Facebook Comments