«urishfootball.am»-ի հունական ակումբին մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններով Տիգրան Բարսեղյանը այս պահի դրությամբ ԱԵԿ-ի տրանսֆերային ցուցակում է։

Աթենքը ներկայացնող ակումբն այս պահին կենտրոնացած է գլխավոր մարզչի փնտրտուքների վրա։ Տեխնիկական տնօրեն Իլիյա Իվիչը ցանկանում է արտասահմանցի մասնագետի հրավիրել ակումբ, որպեսզի շտկվի ստեղծված իրավիճակը՝ թիմը առաջնության 11-րդ տուրից հետո միայն երրորդն է և առաջատարներ «Օլիմպիակոսին» և ՊԱՕԿ-ին զիջում է 9 միավորով։

Այս պահի դրությամբ ԱԵԿ-ի ղեկը ստանձնելու գլխավոր հավակնորդը սերբ մարզիչ Մարկո Նիկոլիչն է։ Ամենայն հավանականությամբ Բարսեղյանի հարցով վերջանական որոշումը կկայացվի նոր գլխավոր մարզչի հետ միասին։

Տիգրան Բարսեղյանի տրանֆերային արժեքն ըստ transfermarkt.com-ի կազմում է 1 մլն եվրո: Տիգրանի պայմանագիրը «Կայսարի» հետ ուժի միջ է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը:

Facebook Comments