Կայացան Չեմպիոնների Լիգայի 5-րդ տուրի առաջին հանդիպումները:
«Վալենսիան» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Չելսիին»: Հանդիպումը բավականին բարձր տեմպով ընթացավ, շատ թեժ, համառ և գրավիչ ֆուտբոլ էին ցուցադրում երկու թիմերը: Յուրաքանչյուր կեսերում խփեցին 2-ական գոլ:

Նախ «Վալենսիան» բացեց հաշիվը, գոլի հեղինակ դարձավ` Սոլերը: «Չելսին» մեկ րոպե անց արագ պատասխանեց Կովաչիչի գոլով: 2-րդ խաղակեսում «Չելսին» մեծացնելով ճնշումը խփեց 2-րդ գոլը աչքի ընկավ Պուլիշիչը, այնուհետև խաղավերջում Վասսը ֆանտաստիկ գոլով դրեց հանդիպման վերջակետը` 2-2 և թիմերը բաժանվեցին խաղաղությամբ:
«Վալենսիան» և «Չելսին» վաստակելով մեկական միավոր կիսում են երկրորդ և երրորդ տեղերը:
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում
«Զենիթը» հյուրընկալեց «Օլիմպիկ Լիոնին» և երկու անպատասխան գնդակ ուղղարկեց մրցակցի դարպասը: Գոլերով աչքի ընկան` Ձյուբան և Օզդոևը:
Այս հաղթանալից հետո «Զենիթը» և «Լիոնը» 7-ական միավորներով կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

Facebook Comments