«Մալմյոյի» երկրպագուները դժգոհ են մնացել Զլատան Իբրահիմովիչի որոշմամաբ՝ դառնալ «Համարբյու» ակումբի համասեփականատեր։

Դժգոհ երկրպագուները վրեժխնդիր են եղել 38-ամյա ֆուտբոլիստի Մալմյոյում տեղադրված Զլատանի արձանից (տեղադրվել էր այս տարվա հոկտեմբերին – խմբ․)։

Սկզբից արձանի ձեռքից կախվել է զուգարանակոնքի նստարան, այնուհետևի արձանի գլուխը փաթաթվել է աղբի համար նախատեսված պարկով իսկ արձանի հիմնասյան մոտ հայտնվել է գրառում այն հեռացնելու կոչերով։

Ավելի ուշ տեսանյութ է հրապարակվել որտեղ երևում է, որ մի խումբ երկրպագուներ փորձում են կրակի տալ այն․

Facebook Comments