«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը պատմել է, թե ինչու ժամանակին չի տեղափոխվել «Նապոլի»:
«Նապոլին» փորձել է ինձ գնել, նման առաջարկներ եղել են։ Բայց եթե «Ռոմայից» տեղափոխվեի «Նապոլի», ես բարդ իրավիճակում կհայտնվեի Իտալիայում: Պաշտոնապես դա դերբի չէ, սակայն թիմերի միջև մեծ մրցակցություն կա:
Ես շատ եմ հիանում «Նապոլիով», նրանք հիանալի կազմ ունեն, որի դեմ միշտ դժվար է խաղալ, հատկապես նրանց մարզադաշտում։ Սակայն ես հավատարիմ էի
«Լիվերպուլ» տեղափոխվելու գաղափարին», – Ալիսոնի խոսքը մեջբերում է «The Independent»-ը:

Facebook Comments