Իտալական «Caciomercato»-ն հայտնում է, որ «Միլանը» և «Նապոլին» պատրաստվում են փոխանակում իրականացնել: Խոսքը գնում է Ինսինյե-Սուսո փոխանակման մասին:
Դա ավելի ռեալ է դառնում վերջին դեպքերից հետո, երբ «Նապոլիի» ֆուտբոլիստներից շատերը բողոքել էին թիմի ղեկավարության որոշումներից, որի արդյունքում ֆուտբոլիստները խստորեն պատժվել էին:
«Միլանի» ղեկավարությունը իր հերթին գոհ չէ Սուսոյի խաղից և պատրաստվում է բաժանվել իսպանացի ֆուտբոլիստից:
«Միլանը» օգտվելով Ռայոլայի հետ կապերից կփորձի իրականացնել այս տրանսֆերը: Փոխանակումից երկու կողմերն էլ կշահեն:
Facebook Comments