Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2019 թվականի լավագույն փլեյմեյքերների վարկանիշները։

Այս տարվա լավագույն խաղարկող է ճանաչվել 299 միավոր հավաքած «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Երկրորդ հորիզոնականում 85 միավորով գտնվում է «Ման․ Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Էդեն Ազարը («Չելսի» / «Ռեալ» , 55)։

Նախկինում Մեսսին այս մրցանակին արժանացել էր նաև 2015, 2016 և 2017 թվականներին։

Facebook Comments