Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ` Գևորգ Ղազարյանը դիմել է երկրպագուներին:

«Հարգելի երգրպագուներ , ուզում եմ , նախ և առաջ ներողություն խդրել գրանցված 9-1 հաշվի համար: Կարդալով գլխավոր մարզիչի իր իսկ խոսքերի մեկնաբանությունը, որ ինքը նկատի չի ունեցել Ֆուտբոլիստներին այլ նկատի է ունեցել այն մարդկանց, ովքեր չեն մեկնել հավաքանի հետ Իտալիա ու բողոքում է կազմակերպչական հարցերից, ուզում եմ շեշտել, որ ինչ ես խաղում եմ Հայաստանի Ազգային Հավաքականում, 2007 թ-ից հավաքականը միշտ կազմակերպչական հարցերի խնդիր չի ունեցել : Իր խոսքերը ափշեցնելու աստիճան անտրամաբանական են : Երբ նա հայտարարում ա, որ սա ազգային հավաքական չի այլ ուղակի հավաքական է և, որ գրեթե մի ամբողջ կազմ բացակայում էր ու ասում է, որ դա ասելով ի նկատի է ունեցել Ֆեդերացիայի աշխատակազմը: Չեմ կարծում, որ ֆեդերացիայի որևէ աշԽատակից վնասվածք է ունեցել կամ համարվել հիմնական կազմի խաղացող: Ու ընդհանրապես նրա արած մեկնաբանությունը ոչ մի կապ չունի խաղի և առավել ևս 9-1 հաշվի հետ: իրա ասածը իտալերենով շատ ուղիղ թարգմանվեց, որ սա ազգային հավաքական չի, ուղղակի հավաքական է առանց ֆունդամենտալ (առանցքային ) խաղացողի
Երբևէ չեմ տեսել մի մարզիչ կամ ֆուտբոլիստ, որ խաղի արդյունքը կապի թե ֆեդերացիայից ով ա մեկնում թմի հետ ով չէ : Նշեմ, որ հավաքականի այլ խաղերի ժամանակ էլ Բազմաթիվ լրագողներ ֆեդերացիայի աշխատակիցներ երբեմն երկրպագուներ եղել են մեզ հետ նույն ինքնաթիռում , հյուրանոցում: Ավելի լավ է խոսի թե ինչի՞ մեր հավաքականը իր օրօք ամենախոշոր պարտությունը կրեց պատմության մեջ, իսկ, եթե չգիտի ինչի ավելի լավ է այսքան օր անցել է գոնե մեկ անգամ ներողություն խնդրեր հայ ազգից ու հայ ժողովրդից այս խայտառակության համար, այլ ոչ թե խոսեր անտրամաբանական բաներ: եկեք չմոռանանք, որ ընդամենը երկու ամիս առաջ ես նույն հավաքականը լավ հնարավորություն ուներ Եվրոպայի ուղղեգիր նվաճելու և հավատում եմ, որ ես կազմը ի զորու ա հաջողություններ գրանցելու»:

Facebook Comments