«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն վնասվածք է ստացել «Բորուսիայի»
դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի խաղում: Ֆուտբոլիստը հաճախ է հայտնվում հիվանդանոցում, այդ պատճառով «Կամպ Նոու»-ի մարզադաշտից հեռացել է արցունքներն աչքերին։
Ինչպես հայտնում է «AS»-ը, Դեմբելեն ստացել է ազդրի մկանային վնասվածք: Այդ վնասվածքը ֆրանսիացուն կստիպի մոտ հինգ շաբաթ բաց թողնել։ Այսպիսով, 2019թ-ին Ուսմանն այլևս խաղադաշտ դուրս չի գա:
Նշվում է, որ «Բարսելոնայում» ավելի շատ անհանգստանում են ոչ թե Դեմբելեի վնասվածքից, այլ հարցի հոգեբանական կողմի պատճառով: Ակումբում վախենում են, որ հաճախակի հարվածները կոտրելու են ֆուտբոլիստին բարոյապես:

Facebook Comments