Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Արսենալը» 1:2 հաշվով պարտվեց «Այնտրախտին»: Ունաի Էմերիի թիմի առանց հաղթանակների շարքը հասել է 7 հանդիպման բոլոր մրցաշարերում:


«Արսենալի» համար սա ամենավատ արդյունքն է 27 տարում։ Թիմը նման սերիա չի ունեցել 22 տարում (1996-2018 թվականներին) Արսեն Վենգերի գլխավորությամբ:
Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 1992-ի փետրվարին` Ջորջ Գրեմի օրոք:

Facebook Comments