«Արսենալի» գլխավոր մարզչի Ունաի Էմերին հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից։ Էմերիի հետ միասին կեռանա նաև ամբողջ մարզչական շտաբը։

Թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել թիմի նախկին ֆուտբոլիստ՝ Ֆրեդրիկ Յունգբերգը։

«Թիմի ցուցադրած խաղն ու արդյունքերը չեն համապասխանում պահանջված մակարդակին, այդ իսկ պատճառով նման որոշում է կայացվել։

Մենք խնդրեցինք Ֆրեդի Յունգներգին ժամանակավորապես ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը։ Հավատում ենք, որ Ֆրեդին կարող է մեզ առաջ տանել։
Այժմ ընթանում են աշխատանքներ նոր գլխավոր մարզիչ գտնելու ուղղությամբ», – ասվում է «Արսենալի» պաշտոնական կայքում տեղադրված հայրարության մեջ։

«Մենք սրտանց շնորհակալություն ենք հայտնվում Էմերիին և իր շտաբին, այն ջանքերի համար որոնք նրանք գործադրեցին ակումբին այն մակարդակի վերադարձնելու համար, որը մենք պահանջում ենք։ Հաջողություն ենք մաղթում նրանց հետագա կարիերայում», – հայտարարել է Ջոշ Կրոնկեն (ակումբի սեփականատեր և տնօրեն՝ Ստեն Կրոնկեի որդին – խմբ․)։

Facebook Comments