«Յուվենտուսը» երաշխավորել է իր տեղը Փլեյ- Օֆֆ փուլում «Աթլետիկոյի» դեմ խաղում (1:0)։ Լեոնարդո Բոնուչին պատմել է, որ չէր ցանկանա 1/8-ում հանդիպել «Տոտենհեմի» հետ Մոուրինյոյի գործոնի պատճառով:
«Եթե ես պետք է ընտրեի մի թիմ, որի դեմ մենք հաստատ չէինք ցանկանա խաղալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, ապա ես կասեի, որ դա «Տոտենհեմ»-ն է։
Մոուրինյոն կարող է նրանց լրացուցիչ առավելություն տալ որոշակի խաղերում։ Շատ բան կարող է փոխվել այսօրվանից փլեյ-օֆֆի հանդիպումներին: Հարգելով Պոչետինոյին, Մոուրինյոյի գալուց հետո «Տոտենհեմը» վերադարձավ ճիշտ ուղղու վրա», — Բոնուչչիի խոսքերը մեջբերում է «Football Italia»-ն:

Facebook Comments