Իսպանական «Լա Լիգայի» 8-րդ տուրում Բարսելոնան 4-0 հաշվով հաղթանակ տարավ Սևիլյայի նկատմամբ։ Կապտանռնագույնների ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն 88-րդ րոպեին հեռացվեց խաղադշատից։ Մատեո Լահոսի նման որոշումը պայմանավորված էր նրանով, որ ֆուտբոլիստ մոտենալով մրցավարին (ակնթարներ առաջ Լահոսը վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացրել էր Դեմբելեի թիմակից Առաուխոյին) ասել է․ «Վատն ես, շատ վատն ես», ինչի արդյունքում էլ ստացել է ուղիղ կարմի քարտ։

Դեմբելեն բաց կթողնի հոկտեմբերի 19-ին կայանալիք «Էիբարի» հետ հանդիպումը։ Բայց դեռ պարզ չէ, արդյոք այդ խաղը կլինի միակը, որին չի մասնակցի ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Հնարավոր է կարգապահական կոմիտեի որոշմամբ Դեմբելեն որակազրկվի մեկից ավել խաղով և չմասնակցի հոկտեմբերի 26-ին կայանալիք «Էլ Կլասիկոյին»

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here