«Սպորտինգի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը ճանաչվել է Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն խաղացող, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ պորտուգալացին ՊՍՎ-ի դեմ կայացած հանդիպման (4:0) իսկական հերոսն էր: Բրունոն այդ խաղում իր հաշվին գրանցել է երկուական գոլ և գոլային փոխանցում:

«Սպորտինգը» այս պահին 12 միավորով գլխավորում է Եվրոպա Լիգայի D խմբի մրցաշարային աղյուսակը:

Facebook Comments