«Սոչիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է ռուսական ակումբում ֆուտբոլիստների զանգվածային հիվանդության հետ կապված իրավիճակը.

« Մենք անընդհատ կապի մեջ ենք թիմի բժկական անձնակազմի հետ, անընդհատ հետևում և սպասում ենք նորություններին: Ամեն մեկը անհատական բուժում է ստանում: Ամբողջական պատկերը պարզ կդառնա ավելի ուշ:

Հաջորդ հանդիպման համար վերցնել երիտասարդական թիմի խաղացողների՞ն. մեզ հետ արդեն մարզվում են ակումբի մի շարք առաջատար խաղացողներ, կարծում եմ դրա կարիքը չի զգացվի: Բայց ոչ այն պատճառով, որ նրանք վատ են խաղում, այլ այն պատճառով, քանի որ նրանք չունեն կնքված պրոֆեսսիոնալ պայմանագրեր:

Հանդիպման համար կկարողանանք հավաքել բավարար քանակի խաղացողների, սակայն այս դեպքում նրանցից ավելին սպասել հարկավոր չէ»,- ասել է Բերեզովսկին:

Facebook Comments