Ինչպես հաղորդում է լրագրող Բրունո Անդրադեն, առաջիկայում անգլիական
«Էվերտոնը» պաշտոնական առաջարկ կանի
«Գրեմիոյի» հարձակվող Էվերտոնին ձեռք բերելու համար։

Բրազիլացի ֆուտբոլիստի համար «Էվերտոնը»
պատրաստ է վճարել 35 միլիոն եվրո։ Տրանսֆերի շուրջ բանակցությունները Լոնդոնում արդեն վարել է գործակալ Կիա Ջուրաբչյանը։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա բրազիլացին Բրազիլիայի առաջնության 40 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ:

Facebook Comments