Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը իր կարծիքն է հայտնել աշխարհի ներկայիս լավագույն դարպասապահի վերաբերյալ.

« Ինձ համար Տիբո Կուրտուան լավագույնն է իր դիրքում, որն էլ նա հասցրել է ապացուցել 2018 թվականին կայացած աշխարհի առաջնության ընթացքում: Հետևաբար, հենց այս ամենի շնորհիվ է, որ նա համարվում է «Ռեալի» հիմնական դարպասապահը:

Նրա համար սկսվել էր դժվար իրավիճակ, բայց կարծում եմ, որ հավաքականում խաղալու հնարավորությունը օգնեց նրան վերականգնել դրական էմոցիաները: Նույն կերպ էլ կարծում եմ, որ «Ռեալում» նրա հաջող հանդիպումների շարքը նրան կօգնի հիանալի հանդես գալ նաև Եվրո-2020-ի ընթացքում», ասել է Մարտինեսը:

Facebook Comments