«Բարսելոնան» պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պայմանագիր կնքել Յուլիան Վայգլի հետ, հաղորդում Է «Diario Sport»-ը։
Աղբյուրը պնդում է, որ կատալոնացիները վաղուց են հետևում 24-ամյա կիսապաշտպանին և պատրաստ են վերջապես վճռական գործողություններ կատարել։
Յուլիան Վայգլի պայմանագիրը Դորտմունդի
«Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2021-ի ամառը։ Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին մասնակցել է 16 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել:

Facebook Comments