Դեկտեմբերի 2-ին ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ տուրը՝ թիմերը կփորձեն ձմեռային դադարի ընթացքում ամրապնդել իրենց կազմն ու առաջնության գարնանային հատվածում էլ ավելի լավ պատրաստվել։ Կազմ ուժեղացնելու մասին առավելապես պետք է մտածեն Երևանի «Փյունիկն» ու «Նոան» որոնք դաժան պայքարի մեջ են մրցաշարային աղյուսակի վերին հատվածում հայտնվելու համար։ Այս պահի դրությամբ «տապանավորները» «կապտանռնագույններից» առաջ են 4 միավորով, բայց չմոռանանք, որ թիմերը դեռ երեք հանդիպում ունեն անց կացնելու մինչև բաղձալի բաժանման պահը։ Անշուշտ՝ գլխավոր ճակատամարտը տեղի կունենա մարտի 6-ին երբ «Նոան» ու «Փյունիկը» կհանդիպեն ԲԽ 17-րդ տուրի շրջանակներում։

Տեականորեն մրցաշարային վերին հատվածում հայտնվելու շանսեր է պահպանում նաև «Ուրարտուն»։

Մրցաշարային աղյուսակը 15 տուրերից հետո ստացել է հետևյալ տեսքը․

Հ/հԹիմԽաղՀՈՊԽԳԲԳՄիավոր
1․Լոռի15843251628
2․Արարատ-Արմենիա15834261527
3․Ալաշկերտ15834281727
4․Արարատ Երևան15834241527
5․Շիրակ15744211525
6․Նոա15735201424
7․Փյունիկ15627312920
8․Ուրարտու15456172317
9․Գանձասար-Կապան15357152114
10․ՖԱ Երևան15001511530

«Բարձրագույն խմբի» մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավրում է «Լոռին»։ Դավիթ Կամպանյայի սաները կարողացան 15-րդ տուրում 8։0 հաշվող ջախաջախել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում մաքառող «Երևանին» իսկ մրցակիցները միավորներ կոցրեցին ինչը և հնարավրություն տվեց «կանաչներին» ձմեռային դադարի գնալ բարձր տրամադրությամբ։

Լավագույն ռմբարկուների պայքարում առաջատարը «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն է՝ 11 գոլով։ Երկրորդ հորիզոնականում 10 գոլով «Երևանի» դարպասը պենտատրիկ հեղինակած Ջոնել Դեսիրեն է «Լոռիից»։ Լավագույն եռյակը եզրափակում է Դենիս Մահմուդովը «Փյունիկից»։ Մակեդոնացու հաշվին կա 9 փխած գոլ։

Հայաստանի «Բարձրագույն խմբի» առաջնությունը կվերսկսվի 2020 թվակնաի փետրվարի 28-ին։

Facebook Comments