«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է Լոնդոնի «Արսենալի» հետ իրեն կապող լուրերը:
«Ամեն ինչ պարզ է, շատ պարզ։ Ես երջանիկ եմ այստեղ: Ես եկել եմ այստեղ հստակ նպատակով ՝ ընդունել թիմ, որը լի է ներուժով։ Ինչու՞ պետք է բաժանվեմ դրանից»,- Ռոջերսի խոսքը մեջբերում է «BBC»-ն:
«Լեսթերը» հիանալի մրցաշրջան է անցկացնում ՝ զարմացնելով անգլիական ֆուտբոլի սիրահարներին։ Տասնչորս տուրից հետո Բրենդան Ռոջերսի թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջատար
«Լիվերպուլից» հետ մնալով ութ միավորով:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ «Արսենալը» պաշտոնանկ էր արել Ունաի Էմերիին։

Facebook Comments