«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խաղային ճգնաժամը հաղթահարելու ուղիներ է փնտրում: Թիմը 8 անընդմեջ հանդիպումներում չի հաղթել բոլոր մրցաշարերում, մասնավորապես կիրակի օրը նեապոլիտանցիները սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվել են «Բոլոնյաին»:
Ինչպես հաղորդում է «Նապոլիի» պաշտոնական կայքը, Կարլո Անչելոտին որոշել է մարզաբազայում փակել ֆուտբոլիստներին չորս օրով ՝ չորեքշաբթի օրվանից մինչև շաբաթ: Հենց շաբաթ օրը թիմը Ա Սերիայի հաջորդ հանդիպումը կանցկացնի «Ուդինեզեյի» հետ:

Facebook Comments