Մինչ բոլորը զբաղված էին Փարիզում ընթացող «Ոսկե Գնդակի» հանձնման արարողությամբ Իտալիայում հանձնվեցին «Ա Սերիայի» 2018/19 մրցաշրջանի լավագույննների մրցանակները։

«Յուվենտուսի» Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ միանգամից երկու մրցանակ՝ ճանաչվելով նախորդ մրցաշրջանի «Lավագույն ֆուտբոլիստ» և «Լավագույն հարձակվող»։

«Ես հպարտ եմ, որ կարողացել եմ դառնալ «Ա Սերիայի» լավագույն ֆուտբոլիստ։ Շնորհակալություն եմ հայտնում «Յուվեյում» իմ խաղընկերներին և բոլոր այն ֆուտբոլիստներին ովքեր քվեարկել են իմ համար։

Բարդ առաջնություն է։ Ես առաջին տարին անցկացրեցի Իտալիայում և երջանիկ եմ այստեղ։ Ցանկանում եմ ստանալ այս մրցանակը ևս մեկ անգամ», — գրել է Ռոնալդուն իր Ինստագրամյան էջում։

Facebook Comments