Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն «Calciomercato»-ին տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար ապագայում մարզել Իտալիայում:
«Այժմ խնդիրն այն է, որ դուրս գանք եզրափակիչ փուլ: Կարծում եմ ՝ դա մենք ի զորու ենք անել։ Մենք կարող ենք խաղալ Հոլանդիայի հավաքականի դեմ, դրանում կասկած չկա ։
Իտալիան իմ երկրորդ տունն է: Մի օր ես կավարտեմ աշխատանքն Ուկրաինայի հավաքականի հետ և կցանկանայի սկսել մարզել իտալական թիմ: Ես պարզապես ասում եմ մի բան: Forza Milan, ընդմիշտ!!»,-ասել է Անդրեյ Շևչենկոն:

Facebook Comments