«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Մերսոնը կարծիք է հայտնել, որ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը շուտով կգլխավորի լոնդոնյան ակումբը։

«Ռոջերսը երջանիկ է «Լեսթերում», քանի որ նրա գլխավորած ակումբը այժմ լավագույններից է առաջնությունում։ Բայց հարկավոր է նայել ոչ թե հաջորդ վեց ամիսներին, այլ հաջորդ հինգ տարիների ընթացքին:

«Արսենալը» շատ մեծ ակումբ է։ Այո, Ռոդջերսը նաև գլխավորել է «Լիվերպուլը», բայց լոնդոնյան թիմը այս պահին եվրոպական լավագույն ինը ակումբների թվում է։ Ես վստահ եմ, որ նա կգլխավորի «Արսենալը», անկախ նրանից, թե ինչ դրություն է այս պահին տիրում Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում»,- Մերսոնի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

Facebook Comments