«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ արտագնա խաղից առաջ: Պորտուգալացին առաջին անգամ «Օլդ Թրաֆորդ» կվերադառնա նախորդ տարվա դեկտեմբերին իր պաշտոնանկությունից հետո:
«Ես չարագործ չեմ, թշնամի չեմ, բայց ես մարզիչ եմ, որը կփորձի հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»:Կարծում եմ ՝ ինձ այդպես էլ տեսնում են։
Ինչ վերաբերում է Սուլշերին, ապա նա տղա է, ով կփորձի հաղթել «Յունայթեդի» երկրպագուների համար, այդ պատճառով նրանք կաջակցեն նրան, այլ ոչ թե ինձ։ Կարծում եմ երկրպագուները լավ կարձագանքեն ինձ, բայց խաղի ընթացքում կաջակցեն Սուլշերին։ Նրանք սիրում են իրենց ակումբը, այդ պատճառով սիրում են Սուլշերին», – Մոուրինյոյի խոսքը մեջբերում Է «Sky Sports»-ը:

Facebook Comments