Միլանյան որոշ պորտալներ, հղում անելով իտալական «La Repubblica» պարբերականին հայտարարություններ են հրապարակել։
70-ամյա հայտնի գործարար` Բեռնար Առնոն բանակցում է «Միլանի» ղեկավարության հետ ակումբը գնելու համար։ Նա ցանկանում է թիմ հրավիրել Մեսիին և Գվարդիոլային:
Հաղորդվում է, որ Արնոն դեռ բանակցություններ է վարում Elliott հիմնադրամի հետ «Միլանը» ձեռք բերելու շուրջ՝ չնայած ընտանիքի որոշ անդամների հերքումներին:
Անձամբ բիզնեսմենը ասել էր.
«Եթե ես գնեի ֆուտբոլային ակումբ, ես ամեն ինչ կանեի, որպեսզի այնտեղ բերեի լավագույն մարզչին և լավագույն ֆուտբոլիստին»:
«Repubblica»-ն պնդում է, որ Առնոն մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Եթե նրան չհաջողվեր այդ դուետը բերել ակումբ, ապա նա կաներ ամեն ինչ, որ հրավիրեր Կիլիան Մբապեին («ՊՍԺ») և Յուրգեն Կլոպին («Լիվերպուլ»)։
Բեռնար Արնոն նաև «Միլանի» գնման դեպքում կփակի նոր ստադիոնի կառուցման նախագիծը և կզբաղվի Սան Սիրոյի վերակառուցմամբ:
«Repubblica»-ն նաև հավելում է, որ Առնոյից ակումբը գնելու առաջարկն արդեն դրված է Փոլ Սինգերի սեղանին («Միլանի» սեփականատեր): Եվ եթե վերջինս, այնուամենայնիվ, համաձայնի վաճառել ակումբը, ապա դա տեղի կունենա մինչև տարվա վերջ:

Facebook Comments