«Սոչիի» ղեկավարությունը չի պատրաստվում հետաձգել Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Ռուբինի» դեմ կայանալիք հանդիպումը․

 «Այսօր շաբաթ օրվանից հետո առաջին մարզումն ենք անցկացրել։ Մարզվել են 16 խաղացողներ, իսկ մյուսները կվերադառնան միայն հատուկ բժշկական կուրսեր անցնելուց հետո։

Ակումբը չի պատրաստվում հետաձգել «Ռուբինի» դեմ հանդիպումը»,- հայտնել է ռուսական թիմի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկիի գլխավորած թիմի խաղացողների մեծամասնությունը վերջին շրջանում վարակվել էին անգինայով։

Facebook Comments