Հայնտի ֆուտբոլային կործակալ Դմիտրի Սելյուկը sport24-ի հետ զրույցում պատմել է, որ ռուսական «Սորչիի» հայ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ենթարկվել է ծնկի վիրահատության։

«Էրիկը ծնկի հետ կապված խնդիրներ ուներ, որոնք մշտական բնույթ էին կրում և անհանգստացնում էին նրան։ Նրան ժամանակ առժամանակ մաքրում էին անում։ Երբ ես սկսեցի զբաղվել նրա գործերով, բերեցի նրան լավագույն բժշկի մոտ, որի ազգանունն է Կուգատ (կատալոնացի հայտնի վիրաբույժ-խմբ․)։ Նա ասեց, որ եթե Վարդանյանը ցանկանում է առանց ցավերի ֆուտբոլ խաղալ և ամբողջությամբ առողջ լինել, ապա պետք է վիրահատվի։

Այդ իսկ պատճառով Էրիկն այսօր վիրահատվեց։ Երեկոյան ես կխոսեմ բժշկի հետ և կիմանամ թե որկան կպահանջվի ֆուտբոլիստի ապաքինման համար։ Նախնական տվյալներով վերականգնումը կտևի 3-ից 6 ամիս», – ասել է Սելյուկը։

Facebook Comments

1 մեկնաբանություն

Comments are closed.