Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Էրիկ Վարդանյանի վիրահատության մասին տեղեկացրել էր նրա գործակալ Դմիտրի Սելյուկն, ով նաև նշել էր, որ Էրիկին վիրահատել է լավագույն բժիշկներից մեկը՝ Կուգատ ազգանունով։

Ո՞վ է Կուգատն և ինչով է նա հայտնի ֆուտբոլային աշխարհում։

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները նրան անվանում են «Բժշկության Մեսսի»։ 2018-ին նա կորղացավ Դե Բրույնեին մեկ ու կես ամսում վերադարձնել ընդհանուր խմբի հետ մարզումներին այն պարագայում, որ ծնկի նման վնասվածքի դեպքում սովորաբար պահանջվում է 3 ամիս վերակագնում։

Ռամոն Կուգատը հայտնի կատալոնացի օրթոպետ վիրաբույժ է, ով կարողանում է ֆուտբոլիստներին վիրահատությունից հետո մաքսիմալ արագ ժամանակահատվածում շարք վերադարձնել։ Նա օգտագորխում է աճի գործոնները (հորմոններ են որոնք խթանում են բջիջների աճը) և տրոմբոցիտներով հարստացված պլազման։ Հենց այդ մեթոդի օգտագորխումն էլ Կուգատին դարձրեց հայտնի։

2009-ին Կուգատի մոտ վիրահատվել է ծնկի խաչաձև կապանների վնասվածք ունեցող 923 ֆուտբոլիստ, որոնցից 49 անցել է «աճի գործոնների» վերականգման գործընթացով և բավական լավ արդյունքներ են գրանցել։

2016 թվկանին Կուգատը վնասվածքներից վերակագնման նոր պորցեդուրա մշակեց՝ «PRP թերապիա» (platenet rich plasma)։ Ֆուտբոլիստից վերցվում է արյուն (մոտ 20 մլ․), որը տեղադրվում է հատուկ ձենտրիֆուգայի մեջ, որտեղ պլազման տարանջատվում է արյունից։ Արդյունքում ստացվում է 1,5-1,8 մլ․ տրոմբոցիտներով հարստացված պլազմա, որը ընդհանուր անաստեզիայի միջոցով ներարկվում է մկանի մեջ։ Պլազման նպաստում է հյուսվածքների արագ վերականգնմանը։ Մեկ ներարկման արժեքը 500 դոլար է։ Վերականգնման համար անհրաժեշտ է 4-5 ներարկում, մեկ շաբաթ ընդմիջումներով։ Հենց այս մեթոդով է բուժվել դե Բրույնեն։

Գվարդիոլան առաջին ֆուտբոլիստն է եղել, ով բուժվել է Կուգատի մոտ։

1997 թվականին Պեպը խաղում էր «Բարսելոնայի» կազմում և տառապում էր ծնկի մեջ գտնվող ջիլերի քրոնիկ խնդիրներից, ինչի պատճառով նա բաց էր թողել 1997/98 մրցաշրջանը և 1998 թվականի Աշխարհի առաջնությունը: Ակումբի բժիշկները բուժում էին Գվարդիոլային, բայց անընդհատ տեղի էր ունենում ռեցիդիվ: Այնուհետև նա պատահաբար հանդիպեց Կուգատի կնոջը, ով առաջարկեց Պեպին զննել ծունկը Ռամոնի մոտ: Արդյունքները ապշեցրել են խաղացողին. Մի քանի ամսվա բուժումից հետո Կուգատի մոտ ծնկի ցավերն անցան:

Երբ 2008-ին Պեպը գլխավորեց «Բարսելոնան» առաջարկեց Կուգատին անցնել աշխատանքի ակումբում, սակայն վերջինս մերժեց ասելով, որ նրանց դուր է գալիս լինել բոլոր ֆուտբոլիստների բժիշկը։

Այդուհանդերձ Պեպը «Բարսայի» բոլոր խնդիր ունեցող ֆուտբոլիստներին ուղղորդում էր Կուգատի մոտ։ Նրա մոտ ոտքի կոտրվածքից հետո վերականգնվել է Դավիդ Վիլյան։ Դիեգո Միլիտոն բուժեց ծունկը։

Այժմ Կուգատի մոտ բուժվում են «Սիթիի» ֆուտբոլիստները։ Ռամոնն անգամ հայտնվել էր «Սիթիի» «Ամեն ինչ, կամ ոչինչ» վավերագրական ֆիլմում, որը պատմում է ակումբի չեմպիոնական մրցաշրջանի մասին։ Դրվագներից մեկում Կուգատը պլազմայի ներարկում է անում Ջոն Սփոունզին։

Յուրքանչյուր օր Ռամոն Կուգատը կատարում է 20 վիրահատություն։ Տարեկան մոտ 1000 վիրահատություն։ Երբեմն նրա աշխատանքային օրը ձգվում է մինչև առավոտյան ժամը 4-5-ը։ Նա ճանապարհորդում է երրորդ աշխարհի երկրներ և անվճար վիրահատություններ անում։ Նա չի սիրում խոսել այն մասին որ վիրահատում է ֆուտբոլային աստղերի կամ հայտնի մարդկանց, փոխարենն ասում․ «Իմ համար բոլոր հիվանդները հավասար են։ Նրանց հավասարացնում է ցավը»։

Էրիկ Վարդանյանն իր ինստագրամյան էջի սթորիզներում նկար է հրապարակել ծնկի վիրահատությունից հետո

Facebook Comments