«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը մեկնաբանել է իր պաշտոնանկության մասին լուրերը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Սուլշերը ֆուտբոլիստներին ասել է, որ պաշտոնանկ կարվի, եթե «Տոտենհեմին» չհաղթեն:
«Իմ հեռացու՞մը, ինձ համար դա խնդիր չէ։ Երբեմն ես ծիծաղում եմ, երբ կարդում եմ այն մասին, թե ինչ են ասել և այլն: Աղբյուրները, որոնց մասին բոլորը խոսում են, այդպիսին չեն: Նրանք պարզապես հորինված են, դա ստոր սուտ է», – Սուլշերի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը»
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է միայն իններորդ տեղը:

Facebook Comments