Իբրահիմովիչը խոսել է իր ծրագրերի մասին: Նա նորից ասել է, որ կվերադառնա Սերիա Ա:
«Ես կմիանամ ակումբին, որը պետք է վերադառնա հաղթական ուղղի, թարմացնի պատմությունը և պայքարի բոլորի և ամեն ինչի դեմ։ Միայն այդպես ես կգտնեմ անհրաժեշտ մոտիվացիան, որպեսզի կրկին զարմացնեմ ձեզ։ Խոսքը միայն թիմի ընտրության մասին չէ, կան նաև այլ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել, այդ թվում ՝ իմ ընտանիքի շահերը: Շուտով կհանդիպենք Իտալիայում», – 38-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Fox Sports»-ը:

Facebook Comments