Ինչպես պնդում Է «Sky Sport Italia»-ն,
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին այս մրցաշրջանի վերջում կհեռանա ակումբից, իսկ նրա տեղը կզբաղեցնի Ջենարո Գատուզոն:
Հիշեցնենք, որ «Նեապոլցիների» ընթացիկ մարզիչը բարդ հարաբերություններ ուներ թիմի հետ, վերջին խաղերում թիմը հաղթանակներ չի տարել:
Իտալական ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ Գատուզոն կարող է գլխավորել «Նապոլին»
մինչև այս տարվա վերջ, եթե Անչելոտին չկարողանա հաղթանակ տանել առաջիկա հանդիպումներում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գատուզոյի ծառայություններով հետաքրքրված է նաև
«Ֆիորենտինան», որը կարող է պաշտոնանկ անել ներկայիս մարզիչ Վինչենցո Մոնտելային:

Facebook Comments