Այսօր մեկնարկեց ձմեռային խելահեղ անգլիական ֆուտբոլը: Հիասքանչ և ֆենոմենալ հանդիպումներ, ֆանտաստիկ գոլեր, որը զարդարեց ԱՊԼ հերթական տուրը:

15-րդ տուրը իրոք ֆուտբոլասերների համար գոհացուցիչ էր խփվեցին բազում գոլեր: Անրադառնանք այսօր կայացած հանդիպումներին:

«Սթեմֆորդ Բրիդջում» տեղի ունեցավ «Չելսի»-«Աստոն Վիլլա» հանդիպումը: Իրար հետ մրցեցին Ֆրենկ Լեմպարդը և Ջոն Թերրին: Երկար դադարից հետո «ՍթեմՖորդ Բրիդջ» վերադարձավ «Չելսիի» պատմության մի մասնիկը` Ջոն Թերրին, ում շատ ջերմ ընդունեցին Բրիդջում:

Նախ «Չելսիին» առաջ մղեց թիմի ռմբարկու` Թեմմի Աբրահամը, ով չնշեց իր նախկին ակումբին խփած գոլը: Այնուհետև խաղակեսի վերջմամասում Տրեզեգեն հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում Մեյսոն Մաունտը թնդանոթային հարվածով «Աստոն Վիլլայի» բոլոր հույսերը մարեցրեց, հաշիվը դարձնելով` 2-1:

Այս հաղթանակը «Չելսիին» օգնեց չեմպիոնական մրցավազքում մնալու համար, թիմը 29միավորով 4-րդ տեղում է, իսկ «Աստոն Վիլլան» 15միավորով 15-րդ տեղում է:

Այս առաջնությունում մնալու համար մաքառող թիմեր իրար հետ հանդիպեցին: «Սաուտհեմպտոնը» հյուրընկալեց «Նորվիչին» և արդեն առաջին խաղակեսում լուրջ առավելություն ստացավ:

Դանի Ինգզը և Ռայան Բերտրանը «Նորվիչի» դարպասը 2գոլ խփեցին: «Նորվիչը» պատասխանեց Թեմու Պուկկիի միակ և հեղինակության գոլով:

Այսպիսով «Սաուտհեմպտոնը» 17-րդ տեղում է, իսկ «Նորվիչը» վտանգավոր գոտում է` 19-րդ հորիզոնականում:

«Վուլվերհեմպտոնը» մրցեց «Վեստ Հեմմի» հետ և 2անպատասխան գնդակ ուղղարկեց: Գոլերը հեղինակեցին`Դենդոնքերը և Պատրիկ Կուտրոնեն:

Զարմանալի է, բայց «Վուլվերհեմպտոնը» այս հաղթանակից հետո առաջնությունում 5-րդ հորիզոնականում է, դրան նպաստեց 5 անպարտելի խաղերի շարքը: Իսկ «Վեստ Հեմմը» հանգրվանել է 13-րդ հորիզոնականում:

Ֆենոմենալ մրցաշրջան անցկացնող «Լեսթերը» տանը 2անպատասխան գնդակ ուղղարկեց ետնապահ` «Ուոտֆորդի» դարպասը: Լեսթերյան հեքիաթը կարծես շարունակվում է, այս անգամ գրողը` Բրենդան Ռոջերսն է:

«Լեսթերը» այս հաղթանակից հետո երկրորդ հորիզոնականում ամրապնդվեց:

Դե ինչ մոտեցավ «համեղ պատառը»:

«Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում այսօր սովորական օր չէր, հյուր էր ժամանել «Պարոն յուրահատուկը» իր «Տոտենհեմով»: «Մանչեսթերը» փոքրիկ անակնկալ պատրաստեց Ժոզեի համար: Սուլշերի տղաները մեծագույն սխրանք գործեցին հաղթելով «Տոտենհեմին»:

Երկու անգամ «Լոնդոնցիներին» տխրեցրեց Մարկուս Ռեշֆորդը, իսկ պատասխան գոլը խփեց Դելի Ալին:

«Պարոն յուրահատուկը» կրեց իր առաջին պարտությունը «Տոտենհեմի» ղեկին, իսկ թիմը նահանջեց 8-րդ հորիզոնական: «Մանչեսթեր Յունայթեդը» այս հաղթանակից հետո բարձրացավ 6-րդ հորիզոնական:

Վերջին տուրը զարդարեց «Մերսիսադյան դերբին»: «Լիվերպուլը» ընդդեմ իր վաղեմի թշնամի` «Էվերտոնի»: Երկրպագուները իսկական շոուի ականատես եղան, խփվեց 7գոլ: Դե էլ ինչ դերբի առանց գոլառատ խաղի: Կլոպի սաները իրեմց բարձրունքի վրա էին և արժանիորեն հաղթանակ տարան(5-2):

Գոլերով աչքի ընկան` Օրիջի(դուբլ), Շաքիրի, Միշել Կին, Սադիո Մանե, Ռիշալիսոն, Վեյնալդում:

Այս հաղթանակը թույլ տվեց «Լիվերպուլին» առաջ անցնել բոլորից և միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ Մարկուս Սիլվայի տղաները վտանգավոր գոտում են:

Facebook Comments