Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է «Աստոն Վիլլայի» (2:1) հետ հանդիպման արդյունքը և խոսել է թիմին հաղթանակ պարգևած Թեմմի Աբրահամի և Մեյսոն Մաունտի խաղի մասին:
«Մենք պետք է հաղթեինք ավելի հարմարավետ հաշվով։ Մենք զգալիորեն գերազանցում էինք մրցակցին և բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցինք, սակայն այս մրցաշրջանում առաջին անգամ չէ, որ հանդիպում եմ դրա հետ:
Այս պահին Թեմմին առաջնության լավագույն հարձակվողներից է։ Բացի այդ, նա շատ օգտակար է թիմային խաղում, քանի որ իր գործողություններով ձգում է մրցակցի պաշտպանությունն ու սկսում պրեսինգը։ Նա դառնում է առանցքային խաղացողներից մեկը, վարակելով բոլորին իր խանդավառությամբ և հաղթանակի ձգտումով: Իհարկե, հիանալի մարզավիճակում գտնվող խաղացողի կորուստը թուլացնում է թիմը, և մենք ուրախ ենք, որ նա այդքան արագ է վերադարձել:
Չեմ կարծում, որ խաղի մեջ Մեյսոնի ներդրման մասին կարելի է դատել միայն խփած գոլերով։ Գոլազուրկ շարքի նման երկարությունը կապված է հավաքականների խաղերի ընդմիջման հետ և այն բանի հետ, որ նա չի մասնակցել մի քանի խաղերի մեկնարկին: Իհարկե, նրա խաղաոճը ենթադրում է խփած գոլեր, և նրանք անպայման կգան, բայց դա գլխավոր ցուցանիշը չէ», – Լեմպարդի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Facebook Comments