«Ինտերի» ֆուտբոլիստ Լաուտարիո Մարտինեսի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին»: Լաուտարիոն մեկնաբանել է իր շուրջը պտտվող շշուկների մասին:
«Ինտերը» իմ տունն է, ինձ համար դա շատ կարևոր է: Երկրպագուները միշտ ինձ հետ բարի են, և ես դրանից հիացած եմ։ Ես պարզապես փորձում եմ բարեխղճորեն կատարել իմ աշխատանքը և ցույց տալ, որ արժանի եմ խաղալ այս մարզաշապիկով ։ Ցանկանում եմ առավելագույն ուրախություն պարգևել «Ինտերի» երկրպագուներին և իմ ընտանիքին»,- «Sky Sport Italia»-ին տված հարցազրույցում պատասխանել է Մարտինեսը:

Նշենք, որ Մարտինեսը մեկուկես տարի առաջ էր տեղափոխվել «Ինտեր», արգենտինական
«Ռասինգից», որը նրա համար ստացել է 25 միլիոն եվրո:

Facebook Comments