Ինչպես հայտնի է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ` Մարկոս Պիզզելլին կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոնի կազմում:
Ըստ տեղեկությունների Պիզզելլին արդեն պայմանագիր է կնքել «Արարատ-Արմենիայի» հետ, որի մասին պաշտոնապես կհայտարարվի հունվարին:

Նշվում է, որ Պիզզելլին առաջարկներ է ստացել հայկական այլ ակումբներից, սակայն ցանկացել է կրկին աշխատել Վարդան Մինասյանի հետ:
Ավելի վաղ ամենահայ բրազիլացին հանդես է եկել հայկական ակումբներից` «Արարատում» և «Փյունիկում», իր վերջին ակումբը «Ակտոբեն» էր:
Facebook Comments