«Արսենալը» ԱՊԼ 15-րդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Բրայթոնին»։ Լոդոնյան ակումբը չի կարողանում հաղթել 9-րդ անընդմեջ խաղում։

Սա «Զինագործների» վատագույն ցուցանիշն է վերջին 42 տարիների ընթացքում։ 1977 թվականի փետրարիվ մարտ ամիսների ընթացքում թիմը չի կարողացել հաղթել 10 անընդմեջ խաղերում։

Հետաքրքիրն այն է, որ 1977 թ․ ապրիլի 16-ին է ծնդվել «Արսենալի» գլխավոր մարզչի պարտականությունները ներկայումս կատարող Ֆրեդի Լյունգբերգը։

42-ամյա շվեդ մասնագետը մեկնարկը ոչ այնքան հաջող ստացվեց։ Նախ ոչ-քոի Նորվիչի հետ (2:2), ապա պարտություն Բրայթոնից (1-2):

«Արսենալը» 19 միավորով շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում։

Facebook Comments