Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ֆրեդրի Յունգբերգը մեկնաբանել է «Բրայթոնի» դեմ Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղը (1:2):
«Մենք չկարողացանք դրսևորվել առաջին խաղակեսում։ Թիմը ջանասիրություն չցուցաբերեց և չէր ցանկանում խաղալ: Ընդմիջումից հետո մենք առավելություն ունեինք և մրցակցից լավն էինք: Սակայն մեզ պակասում էր վստահությունը։ Ես պետք է աշխատեմ այդ ուղղությամբ և վերադարձնեմ տղաների վստահությունը։
«Արսենալը» գտնվում է ծանր վիճակում։ Մենք պարտվեցինք շատ խաղերում ՝ կորցնելով վստահությունը», – մասնագետի խոսքը մեջբերում Է «BBC Sport»-ը։
15 տուրից հետո «զինագործները» 19 միավորով զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի միայն 10-րդ հորիզոնականը:

Facebook Comments