Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը ` «Չելսիի» վրա դրված տրանսֆերային արգելքը հանվել է: «Չելսին» հունվարին կկարողանա տրանսֆերներ անել:

Այս տրանսֆերային արգելքը «Չելսիի» օգտին էր: Վերջին շրջանում անտեսված ակադեմիան շահեց դրանից: Ֆրենկ Լեմպարդը գալով թիմ կարողացավ ստեղծված իրավիճակը «Չելսիի» օգտին օգտագործել: Նա վարձավճարում գտնվող ֆուտբոլիստներին հավաքեց մեկ տեղ և լավագույններին բերեց առաջին թիմ, իսկ արդյունքը տեսանելի է արդեն, Լեմպարդը հաղթեց այս իրավիճակում օգնելով ակումբին դուրս գալ այս ծանր վիճակից հաղթանակած:

«Չելսիի» ակադեմիան փայլում է առաջին թիմում և արդեն գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում է:

Նշենք, որ պատժամիջոցները կիրառվել էր երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերների ժամանակ կոպիտ խախտումների համար:

Facebook Comments