«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին լավատեսորեն է նայում վաղվա օրվան ՝ չնայած թիմի անբավարար արդյունքներին:
«Միլանը» կիրք է և ամբիցիաներով թիմ է։ Մենք մի քանի անգամ ընկել ենք, բայց միշտ բարձրացել ենք, մենք դա կանենք կրկին։ «Միլանը» միշտ համարվում էր տեխնիկակապես լավ զարգացած թիմ, որը փորձում է բարձրորակ ֆուտբոլ առաջարկել», – ասել է Մալդինին «Gazzetta dello Sport»-ին տված հարցազրույցում:
Իտալական Ա Սերիայի տասնչորս տուրից հետո «Միլանը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է միայն 11-րդ տեղը: Մրցաշրջանի ընթացքում ակումբն արդեն հասցրել է փոխել գլխավոր մարզչին՝ Մարկո Ջամպաոլոյին փոխարինել է Ստեֆանո Պիոլիով։

Facebook Comments