«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է կատալոնական ակումբի ներկայիս վիճակի մասին։

« Իհարկե, այժմ մրցաշրջանի վճռորոշ հատվածն է։ Մեր թիմը հզոր է, և մենք չենք ցանկանա, որ այն այս պահին թուլացնի իր զգոնությունը։

Եթե մենք վատ խաղայինք, ապա «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում չէինք կարողանա հաղթել «Աթլետիկոյին»։ Այո, երբեմն դու հաղթում ես, առանց լավ խաղ ցույց տալու, բայց, որպես կանոն, այն թիմը, որը հաղթում է առաջնությունում, ապա ամենալավն է խաղացել:

Մենք բազմաթիվ քննադատություններից հետո հաղթել ենք երկու արտագնա խաղերում: Մենք առաջնության առաջատարներն ենք։ Թիմը միշտ փորձում է լավ խաղալ՝ անկախ նրանից, դա ստացվում է, թե ոչ։

«Բարսելոնան» պարտավոր է ոչ միայն հաղթել, այլև խաղալ ինչպես հարկն է»,- ասել է Վալվերդեն։

Facebook Comments